«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

ՄԵՐԺԵԼ ԵՆ` ՄԵՐԺԵԼ

ՄԵՐԺԵԼ ԵՆ` ՄԵՐԺԵԼ
07.02.2012 | 00:00

ԲՀԿ-ն չի անդամակցի EPP-ին: Ըստ հավաստի աղբյուրների` վերջինիս հայտը մերժվել է: Եվ ամենևին ոչ այն պատճառով, որ նրա արտերկրների բարեկամները, չգիտես ինչու, «բռնակալների» շքերթն են լրացնում, ու Լուկաշենկոն էլ Եվրոպայի «վերջին բռնակալն» է: Բատկան, ինչ խոսք, եվրոպաներում վաղուց «իզգոյի» կարգավիճակ ունի, սակայն դա ոչ մի կապ չունի ԲՀԿ-ի հետ. չնայած շատ «հմայիչ» ու տպավորիչ էր ստացվում Տիգրան Սարգսյանի ամենակարողության մասով լեգենդը` առ այն, որ նա, փաստորեն, «ասող» է «դառնում» ոչ միայն ՀՀԿ-ում, Հայաստանում, այլև, հասկանում եք, ալամ աշխարհում:
ԲՀԿ-ին մեժել են բոլորովին այլ պատճառներով. օլիգարխ կուսղեկավար ունենալու դրվագով և քաղաքական, գաղափարախոսական «պակասությունների» ֆակտորներով (իրականում` ոտից գլուխ ռուսական շահը սպասարկելու մոմենտով, ինչը, սակայն, տեղ չի ունենա պաշտոնական պատճառաբանության «թուղթ ու գրում»):
Ի դեպ, EPP-ն մերժել է նաև Ադրբեջանին: Առավել ստույգ` «Ենի Ադրբեջան» կուսակցությանը: Սակայն, որպես բարոյական փոխհատուցում, փետրվարի 9-ին, այդ կուսակցության հաշվով, անցկացնելու է լսումներ, որպեսզի Ադրբեջանի սիրտը շատ չնեղվի:
Նման բան մեր ԲՀԿ-ի համար նախատեսված չէ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ